ru24.pro
World News
Сентябрь
2024

Ասիայի ամենահզոր թայֆունը Վիետնամում դարձել է 226 մարդու մահվան պատճառ (լուսանկարներ)

0

Ընթացիկ տարում Ասիայի ամենահզոր թայֆունը՝ «Յագի»-ն Վիետնամում դարձել է 226 մարդու մահվան պատճառ, ինչպես նաև առաջացրել է մասշտաբային ավերածություններ, քանի որ ուղեկցվել է սողանքներով և հեղեղներով:

Ինչպես նշում է cnn.com-ը, թայֆունը գրեթե մեկ շաբաթ մոլեգնել է Վիետնամի հյուսիսային հատվածներում, որտեղ շատ ֆերմաներ և գյուղեր հայտնվել են ջրի տակ:

Թայֆունը հասել է նաև Թաիլանդ, որտեղ կա 33 զոհ:

Գիտնականները վաղուց են զգուշացնում, որ փոթորիկները ավելի ինտենսիվ և մահացու են դառնում օվկիանոսի տաքանալու պատճառով: Չնայած զարգացած երկրներն են մեծ պատմական պատասխանատվություն կրում մարդկության կողմից առաջացած կլիմայական ճգնաժամի համար, սակայն զարգացող երկրները և փոքր կղզի-պետություններն են կրում ծանր ազդեցությունը:

https://media.cnn.com/api/v1/images/stellar/prod/gettyimages-2170732241.jpg?q=w_1110,c_fill/f_webp