ru24.pro
World News
Сентябрь
2024

Ուկրաինայի ԶՈւ-ն «համակենտրոնացման ճամբարներ» է ստեղծել Կուրսկի շրջանում․ ՌԴ ԱԳՆ

0

Կուրսկի շրջանի որոշ տարածքներում, որտեղ ներխուժել են Ուկրաինայի զինված ուժերը, «համակենտրոնացման ճամբարներ» են ստեղծվել, ասվում է ՌԴ ԱԳՆ հատուկ զեկույցում, փոխանցում  է ՌԻԱ Նովոստիին։

«Գրոհայինների կողմից վերահսկվող մի շարք տարածքներում ստեղծվել են «համակենտրոնացման ճամբարներ», որտեղ հարկադրաբար քշվել են խաղաղ բնակիչները, ովքեր չէին ցանկանում կամ հնարավորություն չունեին լքել հակառակորդի կողմից գրավված տարածքը»,- ասվում է փաստաթղթում։

«Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերն օգտագործել են տարածաշրջանի բնակիչներին՝ արտասահմանյան լրագրողների քարոզչական պատմությունները նկարահանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։