ru24.pro
World News
Сентябрь
2024

Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է, բայց կա դրական դինամիկա

0

ՆԳՆ Արմավիրի մարզային վարչության բաժնի աշխատակից, լեյտենանտ Արթուր Այվազյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ  ՆԳՆ-ից։

 «Վիրահատությունից հետո Արթուր Այվազյանի վիճակը կայուն ծանր է, նա տեղափոխվել է բաժանմունք»,- ասել են ՆԳՆ-ից։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ին տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ 

Անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Մեկ ոստիկան զոհվել է, մյուսը տեղափոխվել է ԲԿ։