ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության նախագահին ու գլխավոր քարտուղարին

0

Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության նախագահին ու գլխավոր քարտուղարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնի եւ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորության համար եւ առաջարկել դիտարկել Հայաստանում նաեւ Միջխորհրդարանական միության խորհրդարանականների համաժողովն ապագայում անցկացնելու հնարավորությունը:

Տուլիա Էքսոնն իր հերթին խորին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու եւ ջերմ ընդունելության համար:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրության ու համագործակցության այլ հարցերի, այդ թվում` Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային: