Հայտնի են Մանչեսթեր Սիթիի ծրագրերը հունվարյան տրանսֆերային պատուհանի համար
«Մանչեսթեր Սիթին» կարող է ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Օգոստոսին «քաղաքաբնակները» կորցրեցին Խուլիան Ալվարեսին, ով տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո» 75 միլիոն եվրոյի դիմաց։
Անգլիական գրանդը դեռ չի գտել արգենտինացու անմիջական փոխարինողի, սակայն դա կարող է անել հունվարին: Transfer News Live-ի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է նոր հարձակվող հրավիրել, երբ բացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը։
Այս պահին Պեպ Գվարդիոլան հարձակվողի հետ խնդիրներ չունի. Էրլինգ Հոլանդը առողջ է և Պրեմիեր լիգայի երեք տուրում 7 գոլ է խփել։ Սակայն, անհրաժեշտության դեպքում, թիմում նրան փոխարինող չկա, իսկ ակումբի համար օրացույցը բավականին խիտ է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհրաժեշտության դեպքում Գվարդիոլան 100 մլն ֆունտ ստեռլինգ (120 մլն եվրո) կստանա թիմի կազմի ուժեղացման համար։ Ամռանն ակումբի դիտակետում էին «Սելթիկի» հարձակվող Կյոգո Ֆուրուհաշին և իսլանդացի Օսկարսոնը «Կոպենհագենից»․ վերջինս տրանսֆերային պատուհանի վերջին օրը տեղափոխվեց «Ռեալ Սոսյեդադ»։ Իսկ ահա ճապոնացի հարձակվողի տրանսֆերը ձևակերպելու տարբերակին ակումբը հնարավոր է վերադառնա հունվարին։