ru24.pro
World News
Сентябрь
2024

Դոնեցկի մարզում գնդակոծությունից մահացել է Կարմիր խաչի երեք աշխատակից

0

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաստատել է, որ Դոնեցկի մարզի Վերոլուբովկա գյուղի գնդակոծության հետևանքով զոհվել է կազմակերպության երեք աշխատակից, ևս երկուսը՝ վիրավորվել։

«Ռուսաստանի ևս մեկ պատերազմական հանցագործություն։ Օկուպանտը այսօր Դոնեցկի մարզում հարձակվել է Միջազգային կարմիր խաչի կոմիտեի մարդասիրական առաքելության մեքենաների վրա», - X-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Կարմիր խաչը վառելիքի բրիկետներ էր բերել գյուղի բնակիչներին ձմռանը տաքանալու համար և հրետակոծության տակ են ընկել օգնությունը բեռնաթափելու ժամանակ։

Ռուս զինվորականները չեն մեկնաբանել հումանիտար առաքելության բեռնատարների վրա հարձակման մասին Ուկրաինայի իշխանությունների և ԿԽՄԿ-ի հաղորդագրությունները։