Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել
Հինգշաբթի օրը Երկրի վրա սկսվել է G3 մակարդակի ուժեղ մագնիսական փոթորիկ:
Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Երկրի վրա մագնիսական փոթորիկն ուժեղացել է մինչև G3 մակարդակը, ինչը համապատասխանում է ուժեղ մագնիսական փոթորկի», - գրել է նա։
Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտնել էր, որ ուրբաթ օրը Երկրի վրա սպասվում են թույլ և միջին մագնիսական փոթորիկներ, որոնք կսկսվեն կեսգիշերին մոտ և կտևեն մինչև ուրբաթ ժամը 19:00-ն։