Դատական իշխանության անկախության ապահովման գլխավոր երաշխավորը ստացվում է, որ գլխավոր դատախազն է, սա հումորով չեմ ասում. Հրայր Թովմասյան
ՀՀ դատական իշխանության անկախության ապահովման գլխավոր երաշխավորը ստացվում է, որ գլխավոր դատախազն է, սա հումորով չեմ ասում: Այս մասին դատական նիստի ժամանակ պաշտպանական ճառի ընթացքում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
«Այս պրակտիկան ներդնելուց հետո գլխավոր դատախազը կորոշի՝ այսպես է, թե այնպես է, ու ստացվեց, որ ինքն է որոշողը: Մնացած սահմանադրական երաշխիքները զրոյացել են, գոյություն չունեն: ՍԴ, դու ունե՞ս այդ լիազորությունները, այո, ունես, բայց դու չես կարող ինքնուրույն, քո նախաձեռնությամբ քննության վերցնես ու որոշես այդ հարցը:
Ո՞վ կարող է դիմել՝ գլխավոր դատախազը, մինչև չի դիմել, չե՞ս կարող չէ՞ որոշել, դե դու էլ քո լիազորություններն էլ, գնա սպասիր, մինչև գլխավոր դատախազը կգա: Դատավորի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու միտումով քրեական գործ հարուցած, սակայն գործին այլ փաթեթավորում տված քննիչը կամ դատախազը, բնականաբար չեն խոսոտավանի, որ փաթեթավորված գործը վերաբերում է դատավորի մասնագիտական գործունեությանը՝ այդ բացահայտումը իրականացնելով ՍԴ դիմելու միջոցով:
Քննիչն ու դատախազը, որ մասնակիցն են այս հանցավոր գործընթացին, պետք է խոստովանեն, որ վերաբերվու՞մ է»,- ասաց Թովմասյանը:
Վերջինս նշեց, որ այդ շղթան բացահայտելու մեխանիզմ գոյություն չունի: