ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպքերը 2024-ի առաջին կիսամյակում նվազել են 29,3 տոկոսով. Վարդապետյան

0

Երբ ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպքերն ավելանում են դա նշանակում է, որ մեր բացահայտումների որա՞կն է լավանում, թե թմրանյութերի ծավալն է մեծանում, թե և՛ մեկը և՛ մյուսը, թե՞ այնուամենայնիվ մենք բացահայտումների մեծ մակարդակով չենք հասցնում թմրանյութերի ապօրինի շրջանառության ծավալների հետևից: Այս մասին կառավարության նիստում ՀՀ գլխավոր դատախազից հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«1-ին կիսամյակում էլի ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն, ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպքերը նվազել են 29,3 տոկոսով և սա ֆորմալ նվազում չէ: Դա բացահայտման և քննության որակի փոփոխութփյունն է և այն տեխնոլոգիաներին հասանելիությունը որով որ շրջանառվում են թրմամիջոցները: Նվազումը լավարկված քննության արդյունք է»,- ասաց նա:

Ըստ Վարդապետյանի՝ հետաքրքիր վիճակագրություն կա մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրել փորձ արված և բացահայտված թմրամիջոցի քանակի հետ կապված:

«Այստեղ աճ ունենք մաքսանենգության, ինչը նշանակում է բացահայտման ցուցանիշն ավելացել է: Այսինքն, երբ փորձում են ապօրինի ճանապարհով թմրամիջոցը ներկրել ՀՀ, բացահայտվում է հանցագործությունը այդտեղ, նախորդ տարիներին մենք նման ցուցանիշ չունեինք մաքսանենգության հետ կապված»,- շեշտեց դատախազը:

«2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, համեմատած 2023 թվականի 1-ին կիսամյակի հետ, արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու` քրեորեն պատժելի դեպքերի նվազում 284-ով կամ 23%-ով: Նվազել է նաև մահվան ելքով դեպքերի թիվը․ եթե 2023 թվականի 1-ին կիսամյակում արձանագրվել է մահվան ելքով 90 դեպք, ապա 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 68 դեպք, այսինքն՝ դեպքերը նվազել են 22-ով կամ 24,4%-ով»,- ավելացրել է Վարդապետյանը: