Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու հնարավորություն չունի․ Կոբախիձե
Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու հնարավորություն չունի։
Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վարկանիշների համաձայն՝ մեր «Վրացական երազանք» կուսակցությանն աջակցում է ընտրողների մոտ 60 տոկոսը, իսկ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ամբողջ ընդդիմությունը հավաքում է ձայների մոտ 20 տոկոսը։
«Այս պայմաններում Սալոմե Զուրաբիշվիլին երկրորդ անգամ նախագահելու հնարավորություն չունի»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ներկայիս նախագահ Զուրաբիշվիլին, երբ ընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում, չի վայելել բնակչության վստահությունը, սակայն առաջին անգամ է ընտրվել իշխող կուսակցության աջակցությամբ։
«Այսօր նա հակադրվում է իրեն ընտրած ժողովրդին՝ անցնելով արմատական ընդդիմության ճամբար»,- նշել է Կոբախիձեն։
Ավելի վաղ հաղորդվել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է երկրորդ ժամկետով առաջադրվելու պատրաստակամության մասին, որպեսզի նպաստի երկրի եվրաինտեգրմանը:
Վրաստանի նախագահի ընտրությունները պետք է տեղի ունենան ենթադրաբար 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին ։