ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Արարատի մարզում «Hyundai» էքսկավատորը կողաշրջվել է․ կա տnւժшծ

0

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովաշեն գյուղում գտնվող «Անուրջներ» կոչվող հանգստյան վայրի հարակից տարածքում հողային քանդման աշխատանքներ կատարելիս էքսկավատորը կողաշրջվել է և կա տուժած։

Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր քաղաքացիների օգնությամբ կողաշրջված «Hyundai» մակնիշի էքսկավատորի մոտից պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վիրավորին, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից ռեանիմոբիլով տեղափոխել են «էրեբունի» բժշկական կենտրոն։