ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Կյանքից հեռացել է բռնցքամատի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն Խորեն Ինջյանը

0

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է՝ 67 տարեկանում կյանքից հեռացել է բռնցքամատի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն, գերծանր քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ Խորեն Ինջյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Խորեն Ինջյանը ծնվել է 1957 թվականի հուլիսի 11-ին, Երևանում: Մարզական կարիերայում առավել նշանակալի հաջողությունների է հասել 1979 թվականին։ Այդ տարվա մայիսին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որտեղ հասնելով կիսաեզրափակիչ՝ դարձել է բրոնզե մեդալակիր։ Այդ տարի նա նաև դարձել է ԽՍՀՄ առաջնության հաղթող և ԽՍՀՄ ժողովուրդների VII սպարտակիադայի ոսկե մեդալակիր:

Նույն տարում ԱՄՆ-ում մասնակցել է աշխարհի գավաթի առաջին խաղարկությանը և հասել եզրափակիչ, որտեղ պարտվել է ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Թոնի Թաբսին՝ արժանանալով արծաթե մեդալի:

1990 թվականից ապրել է Լոս Անջելեսում (ԱՄՆ)։ 1995-1997 թվականներին հանդես է եկել պրոֆեսիոնալ ռինգում: