ru24.pro
World News
Сентябрь
2024

Ադրբեջանը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը, նշելով՝ կարևոր հարցեր կան, մենք ասում ենք՝ միշտ կլինի ևս 4 չհամաձայնեցված հարց. Փաշինյան

0

Կա 13 հոդված, որոնք ամբողջապես համաձայնեցված են «Խաղաղության պայմանագրի» նախագծում. նախաբանը, թղթի վերնագիրը համաձայնեցված է ամբողջությամբ, ևս երեք հոդված մասնակի է համաձայնեցված, կա ևս մեկ հոդված, որն ընդհանրապես համաձայենցված չէ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ մենք ասում ենք՝ եկեք հիմա սա ստորագրենք և շարունակեք այլ հարցերի վերաբերյալ քննարկումը, որովհետև համաձայնեցված հոդված կա այս պահի նախագծում, որ ասում է՝ պայմանագրի իրականացման ընթացքի շուրջ կողմերն անընդհատ կոնսուլտացիաների մեջ են լինելու և պլյուս՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում է ենթադրում:

«Ադրբեջանական կողմն ասում է՝ չէ, կարևոր հարցեր կան, որոնք պետք է արտահայտվեն: Մեր հարցը հետևյալն է՝ երբ մենք այդ կարևոր հարցերն արտահայտենք, էլ չե՞ն լինելու կարևոր հարցեր: Մենք դրանով ամբողջ կարևոր հարցերի ցանկը սպառելո՞ւ ենք, թե՝ չէ:

Եթե կանխավարկածն այն լինի, որ բոլոր կարևոր հարցերը լուծենք, նոր ստորագրենք, դա նշանակում է, որ մենք երբեք չենք ստորագրի: Որովհետև միշտ կլինի ևս 4 կետ, որոնք համաձայնեցված չեն լինի»,- ասաց Փաշինյանը: