ru24.pro
World News
Сентябрь
2024

Ռուսաստանը հարգում է ԲՐԻԿՍ-ի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու Ադրբեջանի ցանկությունը․ ՌԴ ԱԳՆ

0

Ռուսաստանը հարգում է BRICS-ի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու Ադրբեջանի ցանկություն։ Մոսկվան պատրաստ է Ադրբեջանին ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունն այդ հարցում։

Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, ներկայումս ավելի քան 30 երկիր հետաքրքրված է ԲՐԻԿՍ-ի հետ համակարգային հարաբերությունների զարգացմամբ։

«Մենք հարգում ենք յուրաքանչյուր երկրի ինքնիշխան ցանկությունը և այս դեպքում հարգում ենք Ադրբեջանի ցանկությունը՝ ավելի սերտ հարաբերություններ հաստատել ԲՐԻԿՍ-ի հետ։

Որպես դաշնակից՝ Մոսկվան պատրաստ է Բաքվին ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունն այդ հարցում»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ հայտարարել էինք, որ  Ադրբեջանը պաշտոնական հայտ է  ներկայացրել ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար: