ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
22
23
24
25
26
27
28
29
30

Տպավորիչ կլիներ, մտնեի դատարան, պահեի մաքուր թուղթ ու համարեի՝ պաշտպանական ճառս ավարտված է. Հրայր Թովմասյան

0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվում է ՍԴ դատավոր արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։

Հրայր Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով: Հրայր Թովմասյանը խոստացել էր, որ իր պաշտպանական ճառը շատ հետաքրքիր է լինելու:

«Ո՞րն է պաշտպանական ճառի նպատակը: Դասական իմաստով պաշտպանական ճառի նպատակը դատավորին քո անմեղության մեջ համոզելն ու դատախազների բերած հիմնավորումները հերքելն է, բայց արդյո՞ք այս դեպքում էլ է այս նպատակը»,- նշեց նա:

Թովմասյանի խոսքով, եթե նպատակը դա է, ապա այս դատավարությունը սկսելուց, ինքն այդ նպատակին արդեն հասել է, առանց որևէ խոսք ասելու, որովհետև բոլորն ամեն ինչ գիտեն:

«Չի կարելի մտնել դասարան ու երկար ապացուցել, որ 1+1=2: Այս առումով ավելի տպավորիչ կլիներ, եթե ես մտնեի դահլիճ, պահեի մի հատ մաքուր թուղթ, կանգնեի 5-10 րոպե ու համարեի, որ իմ պաշտպանական ճառն ավարվտված է, ու ես կարող եմ գնալ»,- ասաց Թովմասյանը:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: