ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
22
23
24
25
26
27
28
29
30

Երևանի կենտրոնում ձերբակալել են լիցքավորված ատրճանակով և թմրամիջոցով տղամարդու (տեսանյութ)

0

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, ստացված տեղեկությունը պարեկային ծառայողների հետ իրացնելով, սեպտեմբերի 9-ին, ժամը 22-ին, Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես նաև ապօրինի զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 40-ամյա մի տղամարդու: Այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, և բյուրեղանման զանգված: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: