Պուտինը հիմա Կիևում նստած կլիներ, եթե նախագահը Թրամփը լիներ. Հարիս
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևում նստած կլիներ, եթե ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը լիներ. նման պնդմամբ է հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը երեքշաբթի երեկոյան Թրամփի հետ առաջին հեռուստաբանավեճի ժամանակ, գրում է thehill.com-ը:
Նա նախկին նախագահին քննադատել է՝ ասելով, որ «Պուտինը նրա ընկերն է» և «լանչին կուտեր» Թրամփին, եթե նա նախագահ լիներ:
Հարիսի համոզմամբ՝ «Կիևը գրավելուց հետո, Պուտինը հայացքը հառելու էր դեպի Լեհաստան»:
«Ինչո՞ւ այստեղ՝ Փենսիլվանիայում, բնակվող 800,000 լեհ ամերիկացիներին չեք ասում, թե որքան արագ կհանձնվեք հանուն լավության և Ձեր կարծիքով՝ ընկերության մեկի հետ, ով հայտնի է որպես բռնապետ, որը լանչին Ձեզ կուտեր», - ասել է դեմոկրատը:
Թրամփն ու Հարիսը վիճաբանել են ուկրաինական պատերազմի շուրջ։ Թրամփը կրկնել է իր պնդումը, որ կավարտի պատերազմը նախքան պաշտոնը ստանձնելը։ Ընդ որում, նա բազմիցս հրաժարվել է ասել, թե արդյոք ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի պատերազմում:
«Ես ուզում եմ կարգավորել պատերազմը... Ես այն կկարգավորեմ նույնիսկ նախքան նախագահ դառնալը»,- ասել է նա՝ պնդելով, որ թե՛ Պուտինը, թե՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարգում են իրեն։
Հարիսն ասել է, որ Թրամփը պարզապես «կհրաժարվի Ուկրաինայից», որպեսզի վերջ դնի պատերազմին:
«Եթե Դոնալդ Թրամփը լիներ նախագահ, Պուտինը հենց հիմա նստած կլիներ Կիևում», - ընդգծել է
Թրամփը Հարիսին և նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Ռուսաստանի հետ բանակցություններ չվարելու համար: