Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք, գրանցվել 13 ՃՏՊ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 10-ից 11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 17, զորակոչից խուսափելու՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, փողերի լվացման՝ 5, խարդախության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և փաստաթղթի կեղծիքի՝ 3-ական, հոգեկան ներգործության, շորթման ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, վտանգի մեջ թողնելու, աշխատանքների պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու, անհետաձգելի միջամտության մասին որոշումը խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու, տրանսպորտային միջոցի նույնականացման համարը կեղծելու կամ ջնջելու, կեղծ ապացույցներ ներկայացնելու, հողը փչացնելու, շրջանառությունն արգելված, բույսեր ցանելու կամ աճեցնելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ինքնիրավչության և աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջները խախտելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է սպանության 1 դեպք։
Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։