Ամենայն հավանականությամբ, բոլոր որոշումներն արդեն կայացված են. Կրեմլը՝ հեռահար հրթիռներով ՌԴ-ին հարվածելու թույլտվության մասին
Կրեմլը ենթադրում է, որ ԱՄՆ-ն արդեն որոշել է չեղարկել ATACMS հեռահար հրթիռների օգտագործման սահմանափակումները՝ Ուկրաինայից ռուսական տարածքի վրա հարձակումներ իրականացնելու համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է interfax.ru-ն:
Այսպես է նա մեկնաբանել արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Կիև կատարած այցի ժամանակ կարող է թույլ տալ Ուկրաինային օգտագործել ATACMS-ները Ռուսաստանի վրա հարձակումների համար։
«Ամենայն հավանականությամբ, այս բոլոր որոշումներն արդեն կայացված են: Այս ենթադրության հավանականությունը մեծ է: Այս պահին լրատվական արշավ է ընթանում՝ արդեն իսկ ընդունված որոշումը պաշտոնականացնելու համար», - ասել է Կրեմլի խոսնակը: