ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Հայէկոնոմբանկն Ասիական զարգացման բանկի կողմից արժանացել է «Գենդերային չեմպիոն» մրցանակին (լուսանկարներ)

0

Ասիական զարգացման բանկի կողմից  օրերս Սինգապուրում կայացած 10-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Հայէկոնոմբանկին շնորհվել է «Գենդերային չեմպիոն / Gender Champion» մրցանակը:

Տևական ժամանակ է, ինչ Բանկն իր ռազմավարության առանցքում է պահում կանանց ներգրավվածությունը թե՛ կազմակերպության ներսում վերջիններիս առաջընթացի ապահովման առումով, և թե՛ կին ձեռներեցների վարկավորման գործընթացում: Սկսած 2018 թվականից Բանկը կանանց աջակցման ծրագրերի համար միջազգային գործընկերներից ներգրավել է ավելի քան 65 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ռեսուրս, որը բիզնեսի ֆինանսավորմանը զուգահեռ, ուղեկցվել է տեխնիկական աջակցության տրամադրմամբ՝ միտված նաև կին ձեռներեցների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ու հաջողված ծրագրերի իրականացմանը։

Հիշեցնենք, որ կանանց մասնաբաժինը Բանկի ընդհանուր աշխատակիցների կազմում մոտ 65% է, որից մոտ 15%-ը զբաղեցնում է ղեկավար պաշտոն: