ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30

ՌԴ-ն հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել. Շոյգու

0

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) շուրջ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին։

Ինչպես գրում է Mehr գործակալությունը, այդ մասին Շոյգուն հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը։

«Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել»,- ասել է Շոյգուն։

Իր խոսքում նա նաև նշել է, որ Մոսկվան աջակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Պարսից ծոցում գտնվող երկրի եռյակ կղզիների նկատմամբ:

Ահմադիանն այցելել է Ռուսաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների/Ազգային անվտանգության խորհրդականների 14-րդ հանդիպմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ահմադիանը ՌԴ-ում ռուս պաշտոնյաների քննարկելու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) շուրջ Իրանի դիրքորոշումը:

Վերջին շրջանում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու մամուլն անդրադառնում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» ՌԴ-ի աջակցությունը՝ ընդգծելով ՀՀ սահմանների խախտման անթույլատրելիությունն ու այս հարցում Իրանի կարմիր գծերը: