«Արսենալը» 38 տարվա մեջ առաջին անգամ արտագնա մարզաշապիկով կխաղա «Տոտենհեմի» հետ դերբիում
Կիրակի օրը՝ սեպտեմբերի 15-ին Անգլիայի Պրեմիեր լիգայում կկայանա հյուսիսլոնդոնյան դերբին՝ «Տոտենհեմը» ընդդեմ «Արսենալի»:
«Արսենալը» հյուսիսլոնդոնյան առաջիկա դերբիից առաջ կանգնած է անսպասելի խոչընդոտի առաջ: Գրեթե չորս տասնամյակի ընթացքում առաջին անգամ «Զինագործները» ստիպված կլինեն հրաժարվել իրենց կարմիր մարզահագուստից՝ ամենասկզբունքային մրցակցի դեմ խաղում, հայտնում է The Telegraph-ը:
Այս որոշման պատճառը Պրեմիեր լիգայի և PGMOL-ի (Անգլիայում մրցավարության համար պատասխանատու կազմակերպություն) սահմանած խիստ կանոնների արդյունքում է կայացվել։ Նրանք արգելել են «Արսենալին» օգտագործել տնային մարզահագուստը սպիտակի գերակշռության պատճառով, որը «Տոտենհեմի» ավանդական գույնն է։
Նշվում է, որ «Արսենալը» 1985/86 մրցաշրջանից հետո առաջին անգամ կխաղա «Տոտենհեմի» դեմ արտագնա մարզաշապիկով։