Ամառային տրանսֆերային պատուհանի լավագույն տրանսֆերները՝ ըստ ESPN-ի
ESPN-ը կազմել է 2024 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի 10 լավագույն տեղափոխությունների ցանկը։
Առաջին տեղը զբաղեցրել է բրազիլացի հարձակվող Էնդրիկը, որը համալրել է Մադրիդի «Ռեալի» շարքերը։
Երկրորդ տեղում է պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Նևեշը՝ Բենֆիկայից ՊՍԺ: Լավագույն եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Լենի Յորոն, որը տեղափոխվել է «Լիլից»։
Վարկանիշային աղյուսակի լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև՝ Խուլիան Ալվարեսը («Ատլետիկո Մադրիդ»), Մատեյիս դե Լիխտը («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջոշուա Ցիրկզեն («Մանչեսթեր Յունայթեդ»), Մայքլ Օլիսեն («Բավարիա»), Ռիկարդո Կալաֆիորին («Արսենալ»), Արչի Գրեյը («Տոտենհեմ») և Քոնոր Գալահերը («Ատլետիկո Մադրիդ»):
Նշենք, որ այդ ցանկում ներառված չեն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխված խաղացողները։