ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26
27
28
29
30

Ագրարայինի ռեկտորը գրանցված չէ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում․ «Հրապարակ»

0

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2023թ. դեկտեմբերի 25-ին: Այդ օրվանից համալսարանի կառավարումը` ռեկտորի պարտականությունների կատարումը, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, վերապահվել է պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանին:

Սակայն մեզ հայտնի դարձավ, որ շուրջ 9 ամիս համալսարանը ղեկավարող Զաքոյանը չի գրանցվել պետական միասնական գրանցամատյանում, այնտեղ որպես բուհի ղեկավար նշված է Ուռուտյանը: Այլ կերպ ասած, համալսարանի ռեգիստրի վկայականում Զաքոյանը չէ ղեկավարը: Իսկ թե ինչպես է նա ստորագրել որոշումներ, կարգադրություններ, հրամաններ եւ ֆինանսական փաստաթղթեր, կարող է որոշ մարմինների հետաքննության նյութ դառնալ»։

Մանրամասները՝ այստեղ։