ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23
24
25
26
27
28
29
30

Բազմոլորտ կապերի ընդլայնումը ցույց է տալիս գործընկերային փոխադարձ հետաքրքրվածությունը. Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի հետ

0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ապահովման գործընթացներին, ոլորտային ռազմավարություններին, խոցելի խմբերին մատուցվող ծառայություններին, սոցիալական արդարության ապահովման կարևորությանը։

Կողմերը քննարկել են նաև ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումները, իրականացված ու ընթացիկ ծրագրերը՝ այս համատեքստում շեշտելով նաև Հունգարիայի կառավարության կողմից ցուցաբերված աջակցության կարևորությունն ու դրա շարունակականության ապահովման պատրաստակամությունը։

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ հատկապես վերջին շրջանում երկու երկրների միջև բազմոլորտ կապերի ընդլայնումը ցույց է տալիս փոխադարձ հետաքրքրվածությունը՝ գործընկերությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու գործում:

Զրույցի ընթացքում գործընկերներն անդրադարձել են նաև օգոստոսին երկու երկրների համագործակցությամբ իրականացված նախաձեռնություններից մեկին, որի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի: Նախարարներն ընդգծել են, որ նման նախաձեռնությունները ոչ միայն նոր փորձառություն ու լավ ժամանց են  հաղորդում երեխաներին, այլև էապես նպաստում  նրանց հուզական և հոգեբանական ապաքինմանը: Նշվել է, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ՝ ճամբար մեկնելու հնարավորություն տալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 երեխայի։

Երկու երկրների նախարարները հանդիպման ավարտին կրկին վերահաստատել են խորացնելու բազմոլորտ համագործակցությունը՝ ընդգծելով առկա մեծ պոտենցիալը։