ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23
24
25
26
27
28
29
30

Վիետնամում «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 143-ի (լուսանկարներ)

0

Վիետնամում «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 143-ի, անհետ կորածներինը՝ 58-ի: Մայրաքաղաք Հանոյի հազարավոր բնակիչներ չորեքշաբթի տարհանվել են, քանի որ Կարմիր գետի ջրերը տեղատարափ անձրևներից հետո հեղեղել են փողոցները, գրում է Reuters-ը:

«Սա ամենասարսափելի ջրհեղեղն է, որը ես տեսել եմ վերջին 30 տարվա ընթացքում: Երեկ առավոտ չոր էր, հիմա ամբողջ փողոցը հեղեղված է, երեկ գիշեր չկարողացանք քնել»,- Reuters-ին ասել է Հանոյի 42-ամյա բնակչուհի Տրան Լը Քուենը:

«Յագի»-ն ընթացիկ տարում  Ասիան պատուհասած ամենահզոր թայֆունն է, որն ուղեկցվել է սողանքներով և հեղեղներով: