ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23
24
25
26
27
28
29
30

Կյանքից հեռացել է Ֆելիքս Բախչինյանը

0

Կյանքից հեռացել է անվանի գրող, թարգմանիչ, գրականագետ, «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հիմնադիր նախագահ, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի հիմնադիր-տնօրեն Ֆելիքս Բախչինյանը:

Նա ծնվել է 1950 թվականին, սեպտեմբերի 22-ին, Ալավերդիում։ 2001 թվականից Հայաստանի գրողների միության անդամ էր։

Աշխատել է «Լոռի» շրջանային և «Հայաստան» հանրապետական թերթերի խմբագրություններում, եղել է Ալավերդու քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ, Թումանյանի շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգի հիմնադիր տնօրեն, Հայաստանի գրողների միության նախագահի և Լոռու մարզպետի խորհրդական, հիմնադրել է «Հայոս-Քարթլոս» հայ-վրացական գրական անկախ հանդեսը, 1994 թվականին՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը։

Պատմվածքների, վիպակների, գրականագիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է։

Բախչինյանը մահացել է 74-րդ տարեկան հասակում։