ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26
27
28
29
30

Վրաստանի հավաքականը հաղթեց Ալբանիայի ընտրանուն, Չեխիան՝ Ուկրաինային, իսկ Գերմանիայի և Նիդեռլանդների հավաքականները չպարզեցին հաղթողին

0

Վրաստանի հավաքականը Ազգերի լիգայի 2-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս հաղթեց Ալբանիայի ընտրանուն՝ 1-0: Այս հանդիպման միակ գոլը խփեց Գիորգի Կոչորաշվիլին։

Վրացիները 6 միավորով գլխավորում են B լիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին խումբը:

Պավել Շուլցի դուբլը և Տոմաս Սոուչեկի 11 մետրանոցից գոլը Չեխիային հաղթանակ բերեց Ուկրաինայի հետ խաղում (3-2):

Չեխերը վաստակել են 3 միավոր և քառյակում զբաղեցնում են երրորդ հորիզոնականը․ Ալբանիան նույնքան միավորով երկրորդն է։ Վերջին տեղում ուկրաինացիներն են (0 միավոր):

Գերմանիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիդեռլանդների ընտրանու հետ՝ 2-2։

Հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին բացել է հոլանդացի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը։ Առաջին խաղակեսի վերջնամասում Դենիս Ունդավի ու Յոսուա Կիմիխի գոլերի շնորհիվ գերմանացիները առաջ անցան հաշվի մեջ։ 51-րդ րոպեին Դենզել Դումֆրիսը կրկին հավասարեցրեց հաշիվը։

Թիմերը վաստակել են 4-ական միավոր, սակայն Գերմանիան A լիգայի 3-րդ խմբում առաջին տեղում է՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով Նիդեռլանդներից։

Հունգարիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Բոսնիան 1 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ հունգարացիները (1) վերջին տեղում են։