ru24.pro
World News
Сентябрь
2024

Զաքիր Հասանովը հայտարարել է, թե ՀՀ-ի սպառազինումն ամենամեծ սպառնալիքն է տարածաշրջանի խաղաղությանը. Factor

0

Բաթումիում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում ադրբեջանական ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ հանդիպումը երեք երկրների միջև ռազմավարական երկխոսության վառ օրինակ է։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նշել է, որ նման հանդիպումների կանոնավոր անցկացումը կարևոր է, և ասել, որ քննարկվել են երկկողմ և եռակողմ համագործակցությունը, տարածաշրջանում ռազմական և քաղաքական գործընթացները։

Ըստ աղբյուրի՝ կողմերն ընդգծել են տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը սպառնացող վտանգների դեմ համատեղ պայքարի կարևորությունը։ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Հայաստանի հասցեին հերթական մեղադրանքներ է հնչեցրել՝ կապված սպառազինության ձեռքբերման հետ։ «Հայաստանի կողմից սպառազինման շարունակվող քաղաքականությունն ամենալուրջ սպառնալիքն է տարածաշրջանային խաղաղության համար։ Ադրբեջանը կողմ է տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծմանը, իսկ Հայաստանում դեռ շարունակվում են ռևանշիստական ​​միտումները։

Հայաստանի սպառազինումը, որն իր Սահմանադրությամբ տարածքային հավակնություններ ունի հարևան երկրների, հատկապես՝ Ադրբեջանի հանդեպ, ինչպես նաև Հայաստանի միջոցով ոչ տարածաշրջանային երկրների միջամտությունը տարածաշրջանային գործընթացներին կարող են վտանգի աղբյուր դառնալ ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի ապագայի համար»,- հայտարարել է Հասանովը։

Անդրադառնալով Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի եռակողմ համագործակցությանը՝ նա ասել է․ «Փոխադարձ հարգանքը, անկեղծ բարիդրացիական հարաբերությունները և վստահության վրա հիմնված համագործակցությունը մեծ նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համար»։

The post Զաքիր Հասանովը հայտարարել է, թե ՀՀ-ի սպառազինումն ամենամեծ սպառնալիքն է տարածաշրջանի խաղաղությանը. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.