ru24.pro
World News
Сентябрь
2024

Տեսնում ենք, որ բանակցություններ են ընթանում ՀՀ-ի և Թուրքիայի, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․ հուսով ենք, որ կողմերը հաջողության կհասնեն․ Լաշա Դարսալիա

0

Վրաստանը երկարաժամկետ ռազմավարական համագործակցություն ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, և Թբիլիսին շատ է կարևորում այս փաստը։

Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։

Նրա խոսքով, տարածաշրջանի բոլոր խաղացողների պատասխանատվությունն է ընդլայնել առկա կապերը և նպաստել համապարփակ կայունությանն ու խաղաղությանը:

«Մենք տեսնում ենք, որ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և հուսով ենք, որ կողմերը հաջողության կհասնեն այդ գործընթացներում։

Վրաստանը պատրաստ է աջակցել իր հարևաններին՝ միավորելով խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը»,- ասել է դիվանագետը։