Հայտնի է դարձել, թե ինչով է ցանկանում զբաղվել Ադելը երաժշտական դադարի ժամանակ
Անցյալ շաբաթ Մյունխենում բազմամիլիոնանոց հանդիսատեսի առաջ Ադելը բացահայտեց, որ «անհավանական երկար» ընդմիջում է վերցնելու՝ չբացահայտելով իր առաջիկա ծրագրերը։
Այդ ժամանակվանից ի վեր աղբյուրները կիսվում են, թե ինչով կարող է զբաղվել «Գրեմմիի» մրցանակակիր արտիստը, եւ որոշների համաձայն՝ նա, գուցե, երեւա մեծ էկրաններին։
Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա Ադելը, ով ունի 220 միլիոն դոլար գնահատված կարողություն, պատրաստվում է բեմը փոխել էկրանի հետ, այդ պատճառով էլ նա դադար է վերցնում երգելուց:
«Ադելը ավելի քան մեկ տարի դերասանական վարպետության դասեր է առնում հոլիվուդյան բարձրակարգ մասնագետից»,-DailyMail.com-ին ասել է աղբյուրը,-«Երբ նա պարտավորվում է ինչ-որ բան անել, նա դա անում է 100 տոկոսով»,-հավելել է նա:
Աղբյուրի համաձայն՝ երգչուհին «հանձնարարել է» իր թիմին «խոսել» խոշոր կինոստուդիաների պրոդյուսերների հետ՝ հայտնելով, որ նա պատրաստ է, եւ արդեն բանակցություններ են տարվում որոշ նախագծերի շուրջ։