ru24.pro
World News
Сентябрь
2024

2013-2015թթ-ի ընթացքում ՀՀ տարածքը, սահմանները ընդլայնվել են շուրջ 500 քկմ-ով, սա երբեք չի հրապարակվել. Հայկ Մամիջանյան

0

ՔՊ-ականները վերջերս շատ են սկսել հոխորտալ ու ինչ-որ պրիտենզիաներ ներկայացնել  անվտանգության հետ կապված: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Ես ստիպված եմ հրապարակել մի տվյալ, որը երբեք չի հրապարակվել: 2013, 2014, 2015թթ-ի ընթացքում ՀՀ տարածքը, սահմաններն ընդլայնվել են շուրջ 500 քկմ-ով:

Դա իրականացվել է՝ ի պատասխան հակառակորդի դիվերսիոն, հետախուզական ու այլ տիպի ագրեսիաների, բայց մենք չենք խոսել դրա մասին, մենք դա լուռ ենք արել, որովհետև դա կարող էր խայծ դառնալ հակառակորդի համար:

Մենք չփորձեցինք ձեզ պես 2020թ-ի նման տավուշյան դեպքերը ներկայացնել որպես հայրենական պատերազմ, մենք լուռ աշխատում էինք, իսկ դուք լուռ հող եք հանձնում:

Իմիջիայլոց, ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանողնե՛ր. ի՞նչ կա 200 քկմ տարածքից, որն այս պահին վերահսկվում է  ադրբեջանցիների կողմից: Եթե պատրաստվում եք ՀՀ տարածքը պաշտպանել այնպես, ինչպես՝ Արցախը, ապա մեզանից հեռու պահեք այդ պաշտպանությունը»,- ասաց պատգամավորը: