ru24.pro
World News
Сентябрь
2024

Որևէ կետ չկա, որ ինձ տանեն կալանքի, բայց ես պատրաստ եմ. Առուշ Առուշանյան

0

Դատարանի որոշման հետ կապված՝ ի՞նչ ասեմ, եթե նախադեպը չկա ու առաջինը ես պետք է դատվեմ, պատրաստ եմ: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:

Հարցին՝ փաստորեն 1,8 տարի կալանքի տակ է լինելու, նա ասաց .«1 տարի 8 ամիսը «շակալադնի է», մնացածը թող ամեն մարդ իր դարդին լինի, չեմ էլ ուզում դատավորի մասին բան ասել: Կին է, ընտանիք ու երեխա ունի»:

Առուշանյանը նշեց, որ իր տեսակով ոչ բողոքարկող է, ոչ էլ նման մտադրություն ունի, փաստաբանները գուցե բողոքարկեն:

«Թեկուզ լինեմ կալանքում, միջոցներ միշտ կգտնվեն քաղաքը ճիշտ ղեկավարելու համար, ու ղեկավարվելու է։ Ոչ մեկ ու ոչ մի բան չի կարող կոտրել մեր կամքը, մեր գաղափարներն ու սկզբունքները: Որևէ կետ չկար, որ ինձ տանեին կալանքի, բայց ես պատրաստ եմ, նորմալ է», - շեշտեց նա:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ։ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի, 8 ամիս ժամկետով

Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու համար:

Առուշանյանը մեղադրվում էր ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով: