ru24.pro
World News
Сентябрь
2024

ՍԱՏՄ-ն մանրէաբանական անհամապատասխանություններ է հայտնաբերել մարինացված պահածոներում

0

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լուսինե Գուլաբյանին պատկանող մարինացված պահածոների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) իրականացված ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:

Հետազոտությամբ պարզվել է, որ «Սունկ մարինացված» արտադրատեսակի նմուշը գազագոյացնող սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ (ՄԱՖԱՄ), մեզոֆիլային կլոստրիդիաներ ցուցանիշներով, իսկ «Շուշան մարինացված» և «Սինդրիկ մարինացված» արտադրատեսակների նմուշները գազագոյացնող սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ ցուցանիշով չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին։

Գավառ քաղաքում գործող մարինացված պահածոների այս արտադրամասի գործունեությունը, ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերցնելու ժամկետ: