ru24.pro
World News
Сентябрь
2024

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարության 9-րդ կետով կոմունիակացիաների բացման անվտանագության երաշխավորի դերը վերապահված է ՀՀ-ին. Փաշինյան

0

Մենք պատրասատ ենք ցանկացած պահի ձեռնմուխ լինել Խաղաղության խաչմերուկ նախածի իրագործմանը՝ ներառյալ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ապահովմանը.  «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց կարծես թե մեր ոչ բոլոր գործընկերներն են հակված օգտվել մեր կողմից առաջրկվող հնարավորությունից։ Մասնավորապես շատ է  քննարկվում հարցը, թե ինչքանով է  նախագիծը համապատասխանում այդ թվում 2020թ.-ի նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ։ Փորձ է արվում ներկայացնել, թե եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացինների անվտանագությունը պետք է ապահովեն երրորդ ուժեր, կամ երրորդ երկիր։ Նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ»,-հայտարարեց Փաշինյանը։  

Նա մեջբերեց նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարության 9-րդ կետը և ընդգծեց, որ անվտանագության երաշխավորի դերը կոմունիակացիաների բացման վերապահված է ՀՀ-ին։

«Նոյմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հղում անելով որոշ միջազգային գործընկերներ, փորձում են ներկայացնել, այն, ինչ չկա հայտարության մեջ։ Իսկ չկա, որ  ՀՀ-ն որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն, նման դրույթ, ընդհանրապես չկա»,-ասաց նա։  

The post Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարության 9-րդ կետով կոմունիակացիաների բացման անվտանագության երաշխավորի դերը վերապահված է ՀՀ-ին. Փաշինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.