Իտալիայի հավաքականը հաղթեց Իսրայելի ընտրանուն, Ֆրանսիայի հավաքականը՝ Բելգիայի ընտրանուն
Իտալիայի հավաքականն Ազգերի լիգայի երկրորդ տուրի շրջանակում երեկ Բուդապեշտում հաղթեց Իսրայելի հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Սպալետիի թիմի։
Իտալացիների կազմում աչքի ընկան Դավիդե Ֆրատեզին և Մոյզե Քինը․ վերջինս Իտալիայի հավաքականի կազմում առաջին անգամ աչքի ընկավ 2021 թվականից ի վեր։ Իսրայելի հավաքականի կազմում միակ գոլը խփեց Աբու Ֆանին։
Ազգերի լիգայի երկրորդ տուրի շրջանակում երեկ կայացել է նաև Ֆրանսիա-Բելգիա հանդիպումը։ Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ հաղթեց Բելգիայի հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ Դեշամի թիմի։
Ֆրանսիացիների կազմում աչքի ընկան Ռանդալ Կոլո Մուանին և Ուսման Դեմբելեն։
Իտալիայի հավաքականն Ազգերի լիգայի A լիգայի երկրորդ խմբի առաջատարն է 6 միավորով։ Ֆրանսիան և Բելգիան իրենց ակտիվում ունեն երեքական միավոր։ Իսրայելի հավաքակաը դեռ միավոր չի վաստակել։