Հայ-թուրքական սահմանը միայն ՀՀ-Թուրքիա սահման չէ, այլ նաև ԵՄ-Թուրքիա մաքսային միության և ՀՀ-ԵԱՏՄ սահմանն է
Հիմա սահմանների բացումը ենթադրում է, որ Հայաստանը և Թուրքիան պիտի ունենան նաև առևտրային համաձայանգիր, չնայած երկու երկրներն էլ հանդիսանում են ԱՀԿ անդամ, բայց, քանի որ Թուրքիան կիրառել է նմանատիպ պայման, հետևապես պետք է բանակցվի նոր առևտրային պայամանգրի շուրջ։ Սակայն այսօրվա իրողություններում, երբ 2015-ից հետո Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, այդպիսի բանակցություններ վարելու իրավասություն մեր երկիրը չունի։ Ուստի, իմ կարծիքով, նախքան սահմանի հնարավոր բացման ազդեցությունը գնահատելը` պետք է նախ հասկանալ, որ սահմանների բացումը մեր երկու երկրների շուկաների հասանելիության տեսանկյունից դեռևս խնդիր է։