ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

ՀՀ նախագահն ու Դալիա Գրիբաուսկայտեն քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման նպատակով ԵՄ-ՀՀ երկխոսության մեկնարկի կարևորության վերաբերյալ հարցեր

0

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիտվայի նախկին նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի գլխավորած «Հայաստանի բարեկամներ» խմբի պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք Ձեր խմբի գործունեությունը և նաև գնահատում ենք այն աջակցությունը, որ ցուցաբերում եք մեզ: Ըստ էության, արդեն այս տարի մենք կարող ենք արձանագրել որոշակի հաջողություններ Եվրոպական միության հետ հարաբերություններում, որոնց շարքում կարող ենք նշել ապրիլի 5-ի հանդիպումները Բրյուսելում՝ ԵՄ, ԱՄՆ և Հայաստան ձևաչափով, որը նախադեպը չի ունեցել, և, իհարկե, կարևոր են ներկայումս էլ ընթացող բովանդակային քննարկումները: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Հայաստան այցելելու, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակցելու համար»:

Դալիա Գրիբաուսկայտեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ «Հայաստանի բարեկամներ» խումբը հնարավորության սահմաններում իր աջակցություննը կշարունակի ցուցաբերել Հայաստանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մուտքի արտոնագրերի ազատականացման նպատակով Եվրամիություն-Հայաստան երկխոսության մեկնարկի կարևորության վերաբերյալ հարցեր: Մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում ԵՄ-Հայաստան սերտ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների շուրջ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանի հաստատուն դիրքորոշումը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելն է:

The post ՀՀ նախագահն ու Դալիա Գրիբաուսկայտեն քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման նպատակով ԵՄ-ՀՀ երկխոսության մեկնարկի կարևորության վերաբերյալ հարցեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.