Ֆարերյան կղզիների ափերի մոտ սպանվել է ավելի քան 150 դելֆին (լուսանկարներ)
Ֆարերյան կղզիների ափերի մոտ տեղի է ունեցել դելֆինների զանգվածային սպանդ. սպանվել է ավելի քան 150 դելֆին, հաղորդում է Daily Mail-ը:
Զանգվածային սպանդը տեղի ունենում ամենամյա «փառատոնի» շրջանակում: Դելֆիններին ստիպում են լողալով հասնել ափի մոտ, որտեղ էլ ձկնորսները սկսում են դանակներով հարվածել կենդանիներին: Ստացված տեսարանն ահավոր է. լողափն ու ջուրն ամբողջությամբ ներկվում են կարմիր:
Ֆարերյան կղզիներն ինքնակառավարվող արշիպելագ են և կազմում են Դանիայի Թագավորության մի մասը։
Նշվում է, որ դելֆիններն ավանդաբար կարևոր սննդի աղբյուր էին Ֆարերյան կղզիների ժողովրդի համար: