ru24.pro
World News
Сентябрь
2024

Մերձավոր Արևելքը հայտնվել է մեծ տարածաշրջանային պատերազմի շեմին. Լավրով

0

Մերձավոր Արևելքը հայտնվել է մեծ տարածաշրջանային պատերազմի շեմին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ռուսաստան-Պարսից ծոց համագործակցության խորհրդի ռազմավարական երկխոսության խորհրդի նիստում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանն աշխատում է բոլոր կողմերի հետ, որպեսզի դա տեղի չունենա», - հավելել է նա:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ միջազգային հանրության՝ Գազայի հատվածում մարտերը դադարեցնելու  անկարողությունը հանգեցրել է ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ վատթարացմանն ամբողջ Մերձավոր Արևելքում՝ Լիբանանի և Իսրայելի սահմանից մինչև Կարմիր ծով։ Միաժամանակ Իսրայելի ու Իրանի առճակատումը նոր վտանգավոր մակարդակի է հասել։

Լավրովն ընդգծել է, որ առանց պաղեստինա-իսրայելական խնդրի լուծման Մերձավոր Արևելքը չի կարող կայուն զարգանալ։