ru24.pro
World News
Сентябрь
2024

Եթե ՊԲ-ն չէր ենթարկվում ՀՀ իշխանություններին, ինչպե՞ս Փաշինյանը թուղթ ստորագրեց, որ Քարվաճառից դուրս գան, դե թող մի թուղթ էլ ստորագրի, որ Իսրայելը Գազայից դուրս գա. Խաչատրյան

0

Հետաքրքիր արտահայտություն հնչեց պարոն Հովհաննիսյանի ելույթում, ասում է՝ ստորագրելու արդյունքում Արցախը հայաթափվեց: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Փաստորեն, Արցախը հայաթափվեց ոչ թե Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական, էթնիկ զտման և զինված կոնֆլիկտի արդյունքում, այլ Արցախը հայաթափվեց, որ ստորագրվել է մի թուղթ, որը ոչ պարոն Հովհաննիսյանն է տեսել, ոչ էլ ուրիշ մեկն է տեսել:

Զգում եք չէ՞, որ միայն Ադրբեջանն է ասել, որ չի եղել էթնիկ զտում, իրենք են դուրս եկել և հիմա Դուք ասացիք ու Ձեր իշխանության մյուս ներկայացուցիչները»,-ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանն անդրադարձավ Հովհաննիսյանի ելույթի մյուս թեզին: «Ասում եք՝ «յուղը վրեն» զենքերը հանձնեցիք: Սկզբում Սամվել Բաբայանը դրա մասին խոսեց, այնուհետև Արցախի Հանարապետության այլ ներկայացուցիչներ, այստեղից որևէ մեկի կողմից հակաճառում չեղավ: ժամանակին դա գաղտնի էր պահվում, այն բանից հետո, երբ ստորագրվեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթն, արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ՝ ՊԲ-ն ենթարկվում էր ՀՀ իշխանություններին:

Եթե չէ, Սամվել Բաբայանին դատի տվե՛ք, այլապես բացատրեք՝ եթե չէր ենթարկվում Հայաստանի իշխանությանը, ինչպե՞ս եղավ նոյեմբերի 9-ին փաստաթուղթ է ստորագրում, ասում՝ Քարվաճառից պետք է ՀՀ զորքերը դուրս գան, իրեն չենթարկվող զորքե՞ր, այդպես է, թող մի հատ էլ թուղթ ստորագրի, որ Իսրայելը Գազայի հատվածից դուրս գա: Տրամաբանական է չէ՞, մարդը թուղթ է ստորագրում, հանձնարարական տալիս այն ուժերին, որոնք իրեն են ենթարկվում»,-ընդգծեց պատգամավորը: