Ուկրաինայի նոր ԱԳ ղեկավարը որոշել է հետ կանչել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար Անդրեյ Սիբիգան որոշել է հետ կանչել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Խարիշինին։ Այս մասին Սիբիգան գրել է Facebook-ում` երկուշաբթի երեկոյան Ուկրաինայի դեսպանների և գլխավոր հյուպատոսների հետ հանդիպումից հետո:
Նա նշել է, որ որոշել է դադարեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի երկարաժամկետ գործուղումը Վրաստան՝ կապված այն բանի հետ, որ վերջինս «բացարձակապես չի ըմբռնում պատերազմող պետության դիվանագիտության իրողությունները»: