ru24.pro
World News
Сентябрь
2024

«Չելսի»-ի հետ խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ․ Չանչարևիչ

0

Հայաստանի ազգային հավաքականի և «Նոա»-ի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն Ազգերի լիգայի առաջին տուրի՝ Լատվիայի նկատմամբ 4:1 հաշվով տարած հաղթանակից հետո Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի առաջիկա խաղերին նախապատրաստվելու մասին:

- Ինչպիսի՞ զգացողություններ ունեք «Նոա»-ի կազմում հանդես գալուց: Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում Լոնդոնում խաղալու եք «Չելսի»-ի հետ:

- Այդ հանդիպումը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Սպասում ենք այդ խաղերին մեծ ոգևորությամբ: Ցավում եմ, որ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ չկարողացան դուրս գալ հայկական մյուս երկու ակումբները: Վստահ եմ, որ ապագայում դա էլ կլինի: Մենք շատ լրջորեն ենք պատրաստվում Կոնֆերենցիաների լիգային: Խաղային օրացույցում ունենք թե՛ հզոր, և թե՛ հավասարազոր մրցակիցներ: Մեկնարկային հանդիպումը տնային է: Ամեն ինչ անելու ենք՝ 3 միավոր վաստակելու համար:

-Ձեր թիմակիցը Հայաստանի հավաքականում կարող էր կիսադաշտից գոլ խփել, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին: Դուք մոտ մեկ ամիս առաջ նմանատիպ գոլ եք խփել: Հիմա դա՞ է հայկական այցեքարտը:

-Այո, դա սկսում է մտնել մեր առօրյայի մեջ (ծիծաղում է,- խմբ․): Հնարավոր է՝ նա դիտել է իմ խփած գոլը և ոգեշնչվել: Իրականում շատ լավ հարված էր, ցավոք, դարպասի գրավում չեղավ:

- Ճի՞շտ է, որ ռուսերեն գիտեք:

- Ես փայլուն խոսում եմ ռուսերեն (ծիծաղում է,- խմբ․), և նույնիսկ հայերեն:

ԿԼ-ի հիմնական փուլում «Նոա»-ի մրցակիցներն են «Մլադա Բոլեսլավ»-ը (Չեխիա), «Ռապիդ»-ը (Ավստրիա), «Չելսի»-ն (Անգլիա), «Վիկինգուր»-ը (Իսլանդիա), ԱՊՈԷԼ-ը (Կիպրոս) և «Բաչկա Տոպոլա»-ն (Սերբիա):