Ռայսը բացատրել է, թե ինչու չի տոնել իր խփած գոլն Իռլանդիայի դեմ կայացած խաղում
Անգլիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Դեկլան Ռայսը բացատրել է, թե ինչու չի տոնել իր խփած գոլն Իռլանդիայի ազգային թիմի դեմ կայացած խաղում: Հանդիպումը ավարտվել է անգլիացիների հաղթանակով՝ 2:0:
«Եթե ես տոնեի գոլս, դա շատ անհարգալից կլիներ իմ կողմից: Իմ տատիկն ու պապիկը, հորս ընտանիքի բոլոր անդամներն իռլանդացիներ են, և, ցավոք, նրանք այլևս ողջ չեն: Անկեղծ ասած, ես չէի էլ ցանկանում գոլս նշել:
Ես այնքան լավ ժամանակ եմ անցկացրել՝ խաղալով Իռլանդիայի հավաքականում, հիմնական թիմում և U19, U21 տարիքային խմբերում: Հիանալի հիշողություններ ունեմ, որոնք ապրում են ինձ հետ: Ես մաղթում եմ Իռլանդիայի հավաքականին ամենայն բարիք», — Ռայսի խոսքերը փոխանցում է Sky Sports-ը: