ru24.pro
World News
Сентябрь
2024

Մասկն ասել է՝ երբ տեղի կունենա առաջին թռիչքը դեպի Մարս

0

Ամերիկյան SpaceX ըներկությունն իր առաջին անօդաչու Starship տիեզերանավերը Մարս կուղարկի երկու տարվա ընթացքում, երբ բացվի դեպի «Կարմիր մոլորակ» թռիչքների հաջորդ մեկնարկային պատուհանը: Այս մասին ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտնել է X-ում կատարած գրառմամբ։

«Այս առաքելությունը կլինի անօդաչու՝ Մարսի վրա վայրէջքի անվտանգությունը փորձարկելու համար։ Եթե այդ վայրէջքները բարեհաջող ընթանան, ապա առաջին անձնակազմով թռիչքները դեպի Մարս կլինեն 4 տարվա ընթացքում», - գրել է նա։

Միլիարդատերը խոստացել է, որ թռիչքների հաճախականությունը կավելանա երկրաչափական ծավալով՝ նպատակ ունենալով մոտ 20 տարի հետո Մարսի վրա ստեղծել ինքնաբավ քաղաք։