Մեր հարևանների սահմանների վերափոխման ցանկացած փորձ, անընդունելի է. Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին X հարթակում կատարած գրառմամբ ընդգծել է, որ տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը Իրանի ազգային անվտանգության առանցքային բաղադրիչներն են։
«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը ոչ միայն մեր նախընտրությունն են, այլև մեր ազգային անվտանգության հիմքը։ Մեր հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք՝ հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից, կամ սահմանների վերափոխման ցանկացած փորձ, անընդունելի են և Իրանի համար կարմիր գիծ են»,-գրել է նա:
Regional peace, security and stability is not merely a preference, but a pillar of our national security.
— Seyed Abbas Araghchi (@araghchi) September 5, 2024
Any threat from North, South, East, or West to territorial integrity of our neighbors or redrawing of boundaries is totally unacceptable and a red line for Iran.
The post Մեր հարևանների սահմանների վերափոխման ցանկացած փորձ, անընդունելի է. Իրանի ԱԳ նախարար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.