ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22
23
24
25
26
27
28
29
30

Քոնոր Մաքգրեգորը չի բացառել 2025-ին Իռլանդիայի նախագահի պաշտոնում առաջադրվելը

0

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորն ակնարկել է, որ կարող է առաջադրվել Իռլանդիայի նախագահի պաշտոնում, գրում է foxnews.com-ը:

36-ամյա Մաքգրեգորը ծավալուն հաղորդագրություն է հրապարակել սոցիալական ցանցերում՝ ակնարկելով պոտենցիալ թեկնածությունը՝ իրեն անվանելով իռլանդացիների «միակ տրամաբանական ընտրությունը»:

«Ես կունենայի այն բոլոր պատասխանները, որոնք Իռլանդիայի ժողովուրդը փնտրում է աշխատող մարդուն թալանող գողերից, փոքր բիզնեսի այս ավերիչներից և այսպես շարունակ: Այս շառլատանները կկանչվեին պատասխան տալու Իռլանդիայի ժողովրդին: Իռլանդիայի ժողովուրդն արժանի է այն պատասխաններին, որոնք փնտրում են: Սա կլինի իմ լիազորությունը որպես նախագահ: Ես շատ լավ գիտեմ: Իռլանդիային պետք է ակտիվ նախագահ, որն ամբողջությամբ կաշխատի Իռլանդիայի ժողովրդի համար: Դա ես եմ: Ես միակ տրամաբանական ընտրությունն եմ 2025 թվականին», - գրել է նա:

Իռլանդիայի ներկայիս նախագահ Մայքլ Դ. Հիգինսը ներկայումս պաշտոնավարում է իր երկրորդ ժամկետը և չի կարող մասնակցել հաջորդ տարվա ընտրություններին: