ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
22
23
24
25
26
27
28
29
30

«Բենֆիկան» նոր գլխավոր մարզիչ ունի

0

Լիսաբոնի «Բենֆիկան» հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։ Պորտուգալական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 48-ամյա մասնագետ Բրունո Լագեն, որը նախկինում աշխատել է «Արծիվների» հետ` 2019-ից 2020 թվականներին։

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, մարզչի և «Բենֆիկայի» միջև աշխատանքային պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի կեսերը։

Հարկ է նշել, որ մասնագետի նախկին աշխատավայրը բրազիլական «Բոտաֆոգոն» էր։ Պորտուգալիայի առաջնության 4 տուրից հետո «Բենֆիկան» վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։