Նիկոլի հնարավոր վերարտադրությունը խաչ է քաշելու Հայաստանի Հանրապետության պետականության վրա․ Աշոտյան
Նիկոլի հնարավոր վերարտադրությունը խաչ է քաշելու Հայաստանի Հանրապետության պետականության վրա։
Այս մասին դատարանի դահլիճում իր գործով դատական նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Խաղաղության պայմանագրից դուրս ցանկացած համաձայնություն Հայաստանի գործող իշխանությունների և Ադրբեջանի միջև էլ ավելի վտանգավոր է քան բուն խաղաղություն կոչվող պայմանագիրը։
Մենք տեսանք, որ իշխանությունները որոշեցին Արցախի հարցը հանել պայմանագրից, Արցախը կորցրեցինք, որոշեցին դելիմիտացիայի ընթացքը խաղաղության գործընթացից դուրս հանել, հիմա էլ կորուստի գործընթացները շարունակվելու են։
Հիմա խոսում են «Զանգեզուրի միջանցքի» հարցը իբր թե պայմանագրից հանելու մասին, ինչը նույնպես շատ ավելի վտանգավոր է, քա բուն խաղաղության պայմանագիրը։
Նիկոլի հնարավոր վերարտադրությունը խաչ է քաշելու Հայաստանի Հանրապետության պետականության վրա։
Չպետք է հասնել մինչև 2026 թվական։ Եթե Նիկոլի վարչապետությամբ գնացինք ընտրությունների խայտառակ ենք լինելու ազգովի։ Ռիսկ կա, որ կրկին պիտակավորվելու ենք որպես անթասիբ ազգ»,-ասել է նա։