Հանթեր Բայդենը մտադիր է ընդունել իր մեղքը հարկերը չվճարելու գործով
Հանթեր Բայդենը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին, մտադիր է ընդունել իր մեղքը առնվազն 1,4 մլն դոլարի հարկեր չվճարելու գործով:
Այս մասին հայտնում է NBC հեռուստատեսությունը՝ հղում անելով մեղադրյալի փաստաբան Էբի Լոուելին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հինգշաբթի օրը Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի դաշնային դատարանում սկսվել է այս գործի քննությունը:
Ինչպես նշում է NBC-ն, լսումներից առաջ Հանթերի փաստաբանները հանդիպել են դատախազության ներկայացուցիչների հետ։
Առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում այն մասին, թե արդարադատության հետ հնարավոր գործարքի ինչ պայմանների է համաձայնել մեղադրյալը եւ մտադիր է արդյոք այն հաստատել դատավորը: